ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել 2 երկրների նախագահներին ակտիվորեն աշխատել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման  ուղղությամբ
Քաղաքական
10:15 20/11/2013

ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել 2 երկրների նախագահներին ակտիվորեն աշխատել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ

 ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նախօրեին Վիեննայում կայացած հանդիպումը, որ տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհների հովանու ներքո: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքը:

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին քայլը, ու խրախուսում ենք, որ նրանք համաձայնության են եկել, որպեսզի առաջիկա ամիսներին հանդիպումներ տեղի ունենան:

Երկու տարի դադարից հետո նրանց այս հանդիպումը կարևոր քայլ է երկխոսությունը սկսելու և ի ցույց դնելու առաջնորդների ընդհանուր հանձնառությունները՝ վերջ դնել ԼՂ հակամարտությանը:

Եվ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ն կոչ է անում երկու երկրների նախագահաներին ակտիվորեն աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, որը երկու կողմերի ժողովրդին ծանր կորուստներ է պատճառել»,-նշել է վերջիսն:


 Նախագահները պայմանավորվել են շարունակել հանդիպումները (տեսանյութ)

 

Placeholder
ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել 2 երկրների նախագահներին ակտիվորեն աշխատել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ