Մեկնարկել է “ArmNet Awards 2013” համահայկական վեբ-մրցույթի հանրային քվեարկությունը
ՏՀՏ-ն Հայաստանում
20:02 21/11/2013

Մեկնարկել է “ArmNet Awards 2013” համահայկական վեբ-մրցույթի հանրային քվեարկությունը

Նոյեմբերի 20-ին, ժամը 12:00-ին մեկնարկել է “ArmNet Awards 2013” համահայկական վեբ-մրցույթի հանրային քվեարկությունը, որը կտևի մինչև նոյեմբերի 30-ը, ժամը 18:00:

Մրցույթի կազմակերպիչների փոխանցմամբ, իրենց նախընտրած կայքի կամ շարժական հավելվածի օգտին բաժանորդները կարող են քվեարկել՝ իրենց բջջային հեռախոսահամարից ուղարկելով SMS 1041 կարճ համարին (1 SMS-ի գինը` 50 դրամ, ներառյալ ԱԱՀ) և բովանդակության մասում նշելով նախընտրած մասնակից կայքի հատուկ կոդը, որը կարելի է գտնել http://www.armnetawards.am/  կայքում` յուրաքանչյուր կայքի հասցեի կողքը:

Քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը կճանաչվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթող:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 30-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

“ArmNet Awards 2013” ինտերնետային կայքերի մրցույթին այս տարի մասնակցում են 400 կայք, բջջային հավելված և սոցիալական ցանցերում անձնական էջեր, որոնցից ժյուրիի անդամները և հանրությունը կընտրեն հաղթողներին մրցույթի 8 անվանակարգերում:

 

 

Placeholder
Մեկնարկել է “ArmNet Awards 2013” համահայկական վեբ-մրցույթի հանրային քվեարկությունը