«Աթաթուրքն իրականում զոհվել է 1911-ին, իսկ հետո նրա փոխարեն որպես Աթաթուրք ներկայացվել է հրեա գործարար»
Քաղաքական
16:10 21/11/2013

«Աթաթուրքն իրականում զոհվել է 1911-ին, իսկ հետո նրա փոխարեն որպես Աթաթուրք ներկայացվել է հրեա գործարար»

 Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ են ասպարեզ եկել: Մասնավորապես սոցցացներում շրջանառվող լուրերի համաձայն` իրական Քեմալ Աթաթուքը 1911 թվականին զոհվել է Տրիպոլիում, իսկ նրա փոխարեն որպես Աթաթուրք հանրությանը ներկայացվել է մի հրեա գործարար: Այս տեղեկությունը մեծ արձագանք է գտել հատկապես Թուրքիայի բլոգոլորտում: Այդ թեմայով կարծիք հայտնողներն ուշադրություն են հրավիրում Քեմալ Աթաթուրքի լուսանկարների վրա: Ըստ նրանց՝ Տրաբլուսգարփում և դրանից հետո արված լուսանկարների միջև նկատելի տարբերություններ կան:

Թուրքական «Ահաբեր» լրատվական կայքն անդրադարձել է Աթաթուքի մասին շրջանառվող լուրերին՝ նշելով որ, այդպիսի հրապարակմամբ հանդես է եկել թուրքական «Էքստրա վերսիոն» պարբերականը: Պարբերականի հրապարակումներից մեկի համաձայն «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք անունով մարդ լույս աշխարհ չի եկել: Լուսանկարներում որպես Աթաթուրք ներկայացված անձը հրեա գործարար Յոսի Քոհենն է: Իսկական Մուստաֆա Քեմալը զոհվել է 1911 թվականին»:

Նույն աղբյուրում անդրադարձ է կատարվել նաև Յոսի Քոհենի կյանքին, ով հետագայում ներկայացել է որպես Մուստաֆա Քեմալ: Յոսին ծնվել է 1871 թվականին Գերմանիայի Մյունխեն քաղաքում բնակվող հրեական ընտանիքում: 17 տարեկան հասակում Քոհենը տեղփոխվել է Անգլիա: Պաբերականը նաև համեմատություններ է անցկացնում իրական Քեմալ Աթաթուրքի և Յոսի Քոհենի միջև:

Նշվում է, որ իրական Աթաթուրքի հասակ 174սմ է, իսկ Քոհենինը՝ 168սմ: Աթաթուրքը նախընտրել է օգտագործել Միվսաք անվամբ ոգելից խմիչք, իսկ Քոհենը՝ ռաքի: Իրական Աթաթուրքը ժպտերես չէր, չէր սիրում պարել: Իսկ Քոհենը սիրում էր երկար ժպտալ, խնջույքներին պարել, զվարճանալ: Լուսանկարներում Աթաթուրքի մի փոքր շեղաչքանի է, իսկ Քոհենի մոտ այն ավելի ակներև է՝ չինացու մարդաբանական տիպին շատ նման:

Placeholder
«Աթաթուրքն իրականում զոհվել է 1911-ին, իսկ հետո նրա փոխարեն որպես Աթաթուրք ներկայացվել է հրեա գործարար»