Պուտինը Հայաստան կժամանի երկօրյա այցով
Օրվա մամուլ
09:09 21/11/2013

Պուտինը Հայաստան կժամանի երկօրյա այցով

«ՌԴ նախագահը Հայաստան է ժամանելու երկօրյա այցով, նրան դիմավորելու է Սերժ Սարգսյանը` միայնակ: Ի դեմ, 2010-ին ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևը Հայաստան էր ժամանել տիկնոջ` Սվետլանայի հետ, նրանց դիմավորել էին տիար և տիկին Սարգսյանները»:

«Հրապարակ»-ը գրում է, որ պաշտոնական հանդիպումներին զուգընթաց, դեկտեմբերի 1-ին Մարզահամերգային համալիրում մեկնարկելու է Եվրասիական բիզնես-ֆորումը, Ռուսաստանից ժամանած 500 բիզնեսմենների մասնակցությամբ, որին միանալու է նաև Պուտինը: Մեկնելո՞ւ է նա Գյումրի, թե՞ ոչ, «Հրապարակ»-ի աղբյուրները այս պահին դժվարացան հստակ պատասխան տալ:

Placeholder
Պուտինը Հայաստան կժամանի երկօրյա այցով