Իրանի էներգետիկայի նախարարը կժամանի Հայաստան
Տնտեսություն
15:27 21/11/2013

Իրանի էներգետիկայի նախարարը կժամանի Հայաստան

Նոյեմբերի 21-23 Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությունը:

Էներգետիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Երևանում պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ: Ծրագրված է նաև պատվիրակության հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությունը հայ գործընկերների հետ կքննարկի էներգետիկ ծրագրերի` մասնավորապես Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի, Մեղրի ՀԷԿ-ի շինարարության ընթացքը, էլեկտրաէներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության խնդիրները:

Մինչ Երևան ժամանելը պատվիրակության փորձագիտական խումբը, հայ մասնագետների հետ, կայցելի է Ագարակի պղնձամոլիբդենայի կոմբինատ` բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով:

Դեռևս 2010 թվականին հայկական և իրանական կողմերը, Մեղրի և Ղարաչիլար ՀԷԿ-երի շինարարաության շրջանակներում, պայմանավորվել էին հատուկ ծրագիր իրականացնել` Արաքս գետի ջրերը աղտոտվածությունից պաշտպանելու նպատակով: Այսօր արդեն Ագարակի պղնձամոլիբդենայի կոմբինատում ներդրվել է ժամանակաից տեխնոլոգիա` ջրի փակ շրջանառման համակարգ, որը բացառում է կեղտաջրերի հոսքը Արաքս գետ: 

Placeholder
Իրանի էներգետիկայի նախարարը կժամանի Հայաստան