Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բնակիչները պնդում են, որ «Կայզեր» սուպերմարկետն անհանգստություն է պատճառում իրենց
«ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդուն պատկանող՝ Մարգարյան փողոցում գտնվող «Կայզեր» սուպերմարկետն անհանգստություն է պատճառում տարածքի բնակիչներին»:
Նրանցից մեկը՝ Ռուբինա Գևորգյանը. «Ժամանակ»-ին տեղեկացրել է, որ ժամանակին ապօրինաբար յուրացրել են իրենց պատկանող այգին: «Կայզերի» տնօրենը մտավ իմ բնակարան, իրեն շատ ոչ կոռեկտ պահելով հայտարարեց, թե իրենք ամեն գնով կգնեն այդ հողը, քանի որ լավ բան են սարքում»,- պատմել է նա: Նրան խոստացել են փոխհատուցել կրած վնասը, նաև որդուն աշխատանքի ընդունել, բայց մինչ օրս իրենց խոստումը չեն կատարել: