Մատաղիսի զորամասը լավագույներից է ֆիզպատրաստության մակարդակով
Օրվա թեմա
10:40 21/11/2013

Մատաղիսի զորամասը լավագույներից է ֆիզպատրաստության մակարդակով

Արցախի Պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական շրջանը (Մատաղիս-Թալիշ), մարտական հերթապահության խնդիրներ իրականացնելուց զատ, բավականին ակտիվ է սպորտմասսայական միջոցառումների առումով:

Օրեր առաջ, Panorama.am-ը զորամաս կատարած այցի շրջանակներում, ներկա է գտնվել զորամասում իրականացվող սպորտմասսայական միջոցառումներին:

Զորամասի ֆիզպատրաստության պետ մայոր Նելսոն Սաղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ զորամասը հատկապես վերջին տարիներին, զորամիավորման ու բանակի մասշտաբով իրականացվող սպորտային մրցումներին բավականին հաջող ելույթներ են ունենում:

«2012 թվականին, 6-րդ պաշտպանական շրջանը ճանաչվել է ՊԲ ֆիզպատրաստության լավագույն զորամաս: Իսկ զորամիավորման կազմում մասնակցած մրցույթների մի շարք անվանակարգերում՝ ձեռնամարտ ու արգելագոտու հաղթահարման մարզաձևերում, 5 և 10 կմ երթարշավներում, լավագույն վաշտ են ճանաչվել 6-րդ պաշտպանական շրջանի տարբեր վաշտեր»,- նշեց մայոր Սաղյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ լավագույն զինվոր-մարզիկները պարգևատրվում են:

Մեր այցելության օրը, զորամասում իրականացվող սպորտմասսայական միջոցառումները նախապատրաստական փուլ էր զորամասի համար՝ ընտրելու լավագույն զինվոր-մարզիկներին, ովքեր մասնակցելու էին առաջիկա մրցումներին:

Օրվա ամփոփիչ արդյունքների համաձայն՝ առաջին տեղում, պարետային դասակից՝ շարքային Հայրապետ Գևորգյանն էր, երկրորդ տեղում, հետախուզական վաշտից՝ շարքային Դավիթ Նազարբեկյանը: Երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրեցին՝ համապատասխանաբար շարքային Գագիկը Ավետիսյան (4ՀԳՄ, 10-րդ վաշտ) և սերժանտ Ազատ Սրապյանը՝ հետախուզական վաշտից:

Placeholder
Մատաղիսի զորամասը լավագույներից է ֆիզպատրաստության մակարդակով