Վարդան Պետրոսյանի գործով տուժողի փաստաբանը փոխվել է
Իրավունք
16:31 21/11/2013

Վարդան Պետրոսյանի գործով տուժողի փաստաբանը փոխվել է

Վերաքննիչ դատարանի դիմաց այս պահին բազմաթիվ մարդիկ են հավաքվել, այդ թվում մտավորականներ, իսկ ներսում քննվում է Վարդան Պետրոսյանի` խափանման միջոց կալանքը փոխելու մասին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը:

Ինչպես փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը, փոխվել է տուժող կողմի փաստաբանը և Գինոսյանի փոխարեն տուժողին կներկայաացնի Ռուբեն Բալոյանը:

Մինչ դատարանը որոշում կկայացնի, դատարանի դիմաց «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ եթե կալանքը թողնվի անփոփոխ, «ապա դա կլինի վերևների որոշումը»:

«Ժառանգության» անդամներից դատարան մոտ է նաև Անահիտ Բախշյանը, այստեղ են նաև արվեստագետներ` Զարուհի Մուրդյանը, Նարեկ Հարթունյանը և այլք:

Հիշեցնենք` հարուցված քրեական գործի նախաննության շրջանակներում դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:

 Նախորդող հրապարակումներ.

Վարդան Պետրոսյանի նկատմամբ «անմարդկային վերաբերմունքի» մասին փաստաբանը նամակ է գրել Պաշտպանին

Վարդան Պետրոսյանը ցուցմունք է տվել ու ասել , որ հրաժարվում է մասնակցել քննիչ Հակոբյանի քննչական գործողություններին

«Դեռասանն, մեյմունություն է անում». Վ. Պետրոսյանի փաստաբանը ոստիկանապետին խնդրում է պատժել քննիչ Հակոբյանին

Վարդան Պետրոսյանի կալանքի որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարանում կքննվի նոյեմբերի 21-ին

Վարդան Պետրոսյանի կալանքի մասին որոշումը դատարանը ընդունել է խախտումներով. Փաստաբանը թվարկում է դրանք

 

 

Placeholder
Վարդան Պետրոսյանի գործով տուժողի փաստաբանը փոխվել է