«Էրիքսոն»-ը շահագրգռված է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում
Տնտեսություն
16:52 22/11/2013

«Էրիքսոն»-ը շահագրգռված է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում

«Էրիքսոն» ընկերությունը շահագրգռված է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում և այժմ դիտարկում է նոր նախագիծ: Այս մասին վարչապետ  Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է «Էրիքսոն» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տեղական ներկայացուցչության ղեկավար Յան Քամփբելին:

Կառավարության ղեկավարը կարևորել է «Էրիքսոն»-ի գործունեությունը մեր երկրում և նշել, որ այն նպաստում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացմանը:

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վարչապետը ՀՀ կառավարության աջակցությունն է հայտնել «Էրիքսոն»-ի գործունեությանը և ընդգծել, որ հեռահաղորդակցության բնագավառում երկկողմ համագործակցության ընդլայնումը մեծապես կարևորվում է Հայաստանի կողմից:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև մեր երկրում «Էրիքսոն»-ի նորարարական կենտրոնի ստեղծման հնարավորությանը: Յան Քամփբելը ողջունել է այդ գաղափարը և շահագրգռվածություն հայտնել դիտարկել այն:
 

Placeholder
«Էրիքսոն»-ը շահագրգռված է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում