«Կարֆուր»-ը կգա Հայաստան
Օրվա մամուլ
09:34 22/11/2013

«Կարֆուր»-ը կգա Հայաստան

«Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն երեկ հայտարարել է, որ ֆրանսիական «Կարֆուր» ընկերության` հայաստանյան շուկա մուտք գործելու շուրջ բանակցություններ են ընթանում: Դեսպանի խոսքով` իր բոլոր զրուցակիցները, որոնց հետ ինքը քննարկել է Հայաստանում «Կարֆուրի» գործունեության հնարավորությունները, դրական պատասխան են տվել»:

«Որպես Ֆրանսիայի դեսպան` գոհունակություն եմ հայտնում այն առնչությամբ, որ այսքան մեծաթիվ մարդիկ ցանկանում են տեսնել «Կարֆուրը» հայաստանյան շուկայում»,- «Հրապարակ»-ի փոխանցմամբ նշել է Ռենոն` ընդգծելով, որ անհրաժեշտ պայմաններ ստեղծվել են և հայկական կողմն այս գործընթացին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

«Ըստ լուրերի, Հայաստանում «Կարֆուրը» նախատեսում է բացել 3 հիպերմարկետ, 6 հազար քմ տարածքով առաջին հիպերմարկետը, ամենայն հավանականության կբացվի Երևանի Արշակունյաց պողոտայում»:

Placeholder
«Կարֆուր»-ը կգա Հայաստան