Յ. Տիմոշենկոն՝ Վիկտոր Յանուկովիչին. «Երեկ ուզում էի Ձեզ սպանել»
Քաղաքական
19:50 22/11/2013

Յ. Տիմոշենկոն՝ Վիկտոր Յանուկովիչին. «Երեկ ուզում էի Ձեզ սպանել»

Ազատազրկման մեջ գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին վերանայել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման բանակցային գործընթացը դադարեցնելու մասին կառավարության կայացրած որոշումը և խոստովանել է, որ էմոցիաների ազդեցության տակ ցանկանել է նրան «ուղղակի սպանել»: «Ռիա Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին ասված է Տիմոշենկոյի՝ Վ. Յանուկովիչին ուղղված նամակում, որը հրապարկվել է «Բատիկիվշչինա» կուսակցության պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման բանակցային գործընթացը դադարեցնելու մասին:

«Վիկտոր Ֆեոդորովիչ.
Այսօր ես կարող եմ նամակ գրել համեմատած ավելի հանգստացած: Ճիշտն ասած, երեկ, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման բանակցային գործընթացը դադարեցնելու մասին կառավարության ընդունած որոշումից հետո ես ուզում էի Ձեզ ուղղակի սպանել: Մտածում եմ, որ նույն էր զգում նաև ազգաբնակչության 70 տոկոսը: Կներեք մեզ այդ էմոցիաների համար, քանի որ մենք բոլորս մարդ ենք և երբեմն դժվարանում ենք մեզ զսպել: Բայց այժմ չպետք է ագրեսիվ լինել, այլ բոլոր միջոցներով փրկել իրավիճակը: Դուք միակն եք, ով կարող է դա անել»- ասված է Տիմոշենկոյի նամակում:

Նա խորհուրդ է տալիս նախագահին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ գումարել և որոշում ընդունել նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Արևմտյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրել. «Խոսք եմ տալիս, եթե այդ նիստի ժամանակ նման որոշում ընդունվի, ես նույն օրը կդիմեմ եվրոպական երկրների ղեկավարներին ստորագրել այն առանց որևէ չափանիշների, այդ թվում նաև իմ ազատությանը վերաբերող»:

Placeholder
Յ. Տիմոշենկոն՝ Վիկտոր Յանուկովիչին. «Երեկ ուզում էի Ձեզ սպանել»