Լյուդմիլա Սարգսյանը պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել
Օրվա մամուլ
09:35 23/11/2013

Լյուդմիլա Սարգսյանը պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել

«Առաջիկա օրերին մենք կկայացնենք մեր քաղաքական որոշումը, կստեղծենք նոր կուսակցություն, որի մասին մոտ ապագայում կտեղեկանաք»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց ՍԴՀԿ նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։

Նրա փոխանցմամբ՝ նոր ստեղծվելիք կուսակցության անունի, գերբի, դրոշի և հնչակյան ատրիբատիկայի հետ կապված բոլոր խնդիրները իրենք կարող են լուծել «շատ գրագետ ձևով՝ մնալով հնչակյան գաղափարների շրջանակներում»։ «Այսօր մեզ մոտ վարչության նիստ է գումարվելու։ Գրասենյակը, դժբախտաբար, արդեն երկու ամիս է՝ չի գործում, հանձնված է, մենք կհավաքվենք մեր ընկերներից մեկի մոտ և կկայացնենք մեր քաղաքական որոշումը, որն առաջիկա օրերին կհրապարակենք»,-նշել է Լյուդմիլա Սարգսյանը:

Placeholder
Լյուդմիլա Սարգսյանը պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել