Ամերիկյան ընկերությունը Հայաստանում կկատարի 180 մլն դոլարի ներդրում
Տնտեսություն
13:23 23/11/2013

Ամերիկյան ընկերությունը Հայաստանում կկատարի 180 մլն դոլարի ներդրում

Վաշինգտոնում նոյեմբերի 22-ին կայացած տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում ամերիկյան ներդրումների վերաբերող հարցեր և ողջունել Contour Global ընկերության մտադրությունը Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտում $ 180 մլն ներդնելու մասին:

Նիստի արդյունքների վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարությունը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է. «Կողմերը քննարկեցին տնտեսական կապերի խորացման, առևտրի և ներդրումների ընդլայնման, ինչպես նաև շուկայական բարեփոխումների առաջընթացի մեխանիզմները: Հայաստանն ու Միացյալ Նահանգները ողջունել են ամերիկյան Contour Global ընկերության մտադրությունը Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտում $ 180 մլն ներդնելու մասին: Այդ ներդրումը, որը մասնակիորեն կֆինանսավորվի ամերիկյան պետական OPIC կառույցի կողմից, ամերիկյան խոշորագույն մասնավոր ներդրումը կլինի Հայաստանի պատմության մեջ և առաջինը` Հայաստանի չափազանց կարևոր էներգետիկ ոլորտում»:
 

Placeholder
Ամերիկյան ընկերությունը Հայաստանում կկատարի 180 մլն դոլարի ներդրում