14700 կտոր դասագրքերն ու աշխատանքային տետրերը Վրաստանի հայկական դպրոցներ կհասնեն նոյեմբերի վերջին
Կրթություն, գիտություն
11:11 23/11/2013

14700 կտոր դասագրքերն ու աշխատանքային տետրերը Վրաստանի հայկական դպրոցներ կհասնեն նոյեմբերի վերջին

Վրաստանի հայկական դպրոցներ Հայոց լեզվի և գրականության դասագրքերն առաքելու համար Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում երկուշաբթի կկայանա մրցույթ և կընտրվի առաքող կազմակերպությունը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության Սփյուռքի բաժնի պետ Նունե Վարդանյանը:

«Երկուշաբթի կգան կազմակերպությունների ներկայացուցիչները, ոքեր պիտի դիմեն, փաթեթները կբացվեն, կազմակերպությունը կորոշվի, մինչև ամսվա վերջ գրքերը կլինեն այնտեղ: Ամեն դեպքում ընթացքի մեջ է, հնարավորինս արագ կտեղափոխվեն»,- ասաց նա:

14700 կտոր գրականությունն ու աշխատանքային տետրերը նախարարությունն արդեն պատրաստել է:

Նշենք, որ հումանիտար բեռ ձևակերպելու նպատակով Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարությունների միջև երկու ամիս տևած նամակագրությունն ավարտվել էր այս ամսի սկզբին:

Կրթական տարին Վրաստանի դպրոցներում ազդարարվել էր սեպտեմբերի 16-ից, իսկ ավելի վաղ ՀՀ ԿԳՆ-ից Panorama.am-ին հայտնել էին, որ սպասում են Վրաստանի կրթության և գիտության նախարարության պատասխանին, որպեսզի այդ գրքերն առաքեն Վրաստանի տարածք:

Նախորդիվ՝

Հայոց լեզվի և գրականության դասագրքերը Վրաստանի հայկական դպրոցներ դեռ չեն ուղարկվել

 

Placeholder
14700 կտոր դասագրքերն ու աշխատանքային տետրերը Վրաստանի հայկական դպրոցներ կհասնեն նոյեմբերի վերջին