Վարչապետի օգնականը ՍԴՀԿ նոր ատենապետ կընտրվի
Օրվա մամուլ
10:01 23/11/2013

Վարչապետի օգնականը ՍԴՀԿ նոր ատենապետ կընտրվի

Այսօր տեղի է ունենալու ՍԴՀԿ համագումարը, որի ընթացքում ընտրվելու է կուսակցության ատենապետ։

«168 ժամ»-ի տեղեկություններով՝ կուսակցության ատենապետի հիմնական հավակնորդը վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Նարեկ Գալստյանն է։ ՍԴՀԿ կանոնադրությամբ՝ կուսակցության ատենապետը չի կարող նշանակովի պաշտոն զբաղեցնել և կուսակցության ատենապետ ընտրվելու դեպքում պետք է ազատվի աշխատանքից։

Թե ինչո՞ւ պետք է Գալստյանը վարչապետի օգնականի աշխատանքը փոխի կուսակցության ատենապետի հետ, որը հասարակական աշխատանք է։

ՍԴՀԿ-ականները համարում են, թե կամ Նարեկ Գալստյանը մտածում է, որ վարչապետի պաշտոնավարելուն քիչ ժամանակ է մնացել, և պետք է այլ զբաղմունք գտնել, կամ վարչապետը նախագահական ամբիցիաներ ունի և իր համար քաղաքական հենարաններ Է ստեղծում ՀՀԿ-ից դուրս:

Placeholder
Վարչապետի օգնականը ՍԴՀԿ նոր ատենապետ կընտրվի