ԱՄՆ Հայլենդ քաղաքը ճանաչել է ԼՂՀ անկախությունը
Քաղաքական
12:54 27/11/2013

ԱՄՆ Հայլենդ քաղաքը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

Կալիֆորնիա նահանգի Հայլենդի Քաղաքային խորհուրդը երեկ  հռչակագիր է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորի և Հայլենդի միջև քույրացած քաղաքների հարաբերությունների հաստատման մասին։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Քաղաքային խորհրդի կողմից նախապես ընդունված մեկ այլ հռչակագրով Հայլենդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին և Նախագահին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը և նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու ռազմավարական կարևոր այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Թեմայի շուրջ`

 Ֆրեզնոն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը

Ռոդ Այլընդ նահանգի խորհրդարանը կոչ է արել ԱՄՆ նախագահին ճանաչել ԼՂ անկախությունը

Ավստրալիական նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Placeholder
ԱՄՆ Հայլենդ քաղաքը ճանաչել է ԼՂՀ անկախությունը