Ա.Մարկարով. ՀՀ արտաքին քաղաքականության մեջ եվրոպական վեկտորն ամրագրող փաստաթուղթ  կստորագրվի
Քաղաքական
10:26 28/11/2013

Ա.Մարկարով. ՀՀ արտաքին քաղաքականության մեջ եվրոպական վեկտորն ամրագրող փաստաթուղթ կստորագրվի

«Մենք ականատես եղանք հայկական իշխանությունների գեղեցիկ ժեստի` Վիլնյուս մեկնած պատվիրակությունը գլխավորում է ՀՀ նախագահը և սա ընդգծում է եվրոպականացման գործընթացի կարևորությունը Հայաստանի համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` հավելելով, որ դրանից նաև երևում է, որ եվրոպականացման գործընթացը Հայաստանի համար առաջնահերթությունների թվում է, որոնք արտահայտված են բազմաթիվ գոյություն ունեցող փաստաթղթերում:

Քաղաքագետը կանխատեսեց, որ փաստաթղթի ստորագրում մենք այդուհանդերձ կտեսնենք, ընդ որում այդ փաստաթղթի կոնտեքստում կլինի նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ եվրոպական վեկտորի ամրագրումը:

«Կարծում եմ կամրագրվի արտաքին քաղաքականության մեջ եվրոպական վեկտորը և դրա կարևորությունը, ինչպես նաև կամրագրվի երկկողմ հարաբերությունների շարունակականության անհրաժեշտությունն ու դրան ուղղված նոր ուղիների որոնման անհրաժեշտությունը»,- ընդգծեց Ա.Մարկարովը:

Հիշեցնենք, Վիլնյուսում կայանալու է Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթաժողովը, որին մասնակցելու է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Placeholder
Ա.Մարկարով. ՀՀ արտաքին քաղաքականության մեջ եվրոպական վեկտորն ամրագրող փաստաթուղթ կստորագրվի