Հայկական կինոյի շաբաթ Վիլնյուսում
Մշակույթ
18:30 28/11/2013

Հայկական կինոյի շաբաթ Վիլնյուսում

Վիլնյուսում օրեր առաջ մեկնարկել է Հայկական կինոյի շաբաթը, որը կազմակերպվել է Լիտվայում ՀՀ դեսպանության և Լիտվայի կինոմատոգրաֆիստների միության կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, միջոցառման առաջին օրը Լիտվայի կինոմատոգրաֆիստների միության կինոսրահում ներկայացվել է Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» կինոնկարը, բացման խոսքով հանդես են եկել Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը և  Լիտվայի կինոմատոգրաֆիստների միության նախագահ, կինոռեժիսոր Գիտիս Լուկշասը:

Հայկական կինոյի փառատոնի շրջանակներում՝ մինչեւ նոյեմբերի 29-ը, Վիլնյուսում ցուցադրվելու են նաև վերջին տարիներին նկարահանված հայկական լավագույն կինոնկարներ` «Եթե բոլորը», «Խճճված զուգահեռներ», «Սասունցի Դավիթ», ինչպես նաև մի շարք այլ կինոնկարներ: Հայկական կինոյի օրերի անցկացումը լայնորեն լուսաբանվում է լիտվական մամուլում:
 

Placeholder
Հայկական կինոյի շաբաթ Վիլնյուսում