2014թ-ի հունվարի 1-ից կառավարությունը կփոխհատուցի սոցիալապես անապահով խավերի երեխաների ուսման վարձը
Կրթություն, գիտություն
11:36 28/11/2013

2014թ-ի հունվարի 1-ից կառավարությունը կփոխհատուցի սոցիալապես անապահով խավերի երեխաների ուսման վարձը

ՀՀ կառավարությունը 2014 թվականի հունվարի 1-ից ամբողջությամբ կփոխհատուցի սահմանամերձ և բարձր լեռնային համայնքների տարբեր սոցիալական խմբերի ընտանիքների երեխաների նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության վարձը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ աղքատության հաղթահարման կարևորագույն ձևը կրթության հասանելիությունն է: «Այս որոշումը թույլ կտա, որպեսզի սոցիալապես խոցելի խավերի երեխաները կարողանան ստանալ կրթություն: Որոշումը լուրջ քաղաքական բովանդակություն ունի և անհրաժեշտ է այն հանգամանալից ներկայացնել հանրությանը»,- ասաց վարչապետը:

Placeholder
2014թ-ի հունվարի 1-ից կառավարությունը կփոխհատուցի սոցիալապես անապահով խավերի երեխաների ուսման վարձը