Յուրա Մովսիսյանի վիրահատությունը բարեհաջող է անցել
Սպորտ
12:46 28/11/2013

Յուրա Մովսիսյանի վիրահատությունը բարեհաջող է անցել

Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն այսօր ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի հիվանդանոցներից մեկում վիրահատության է ենթարկվել:

Ինչպես տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը, մենիսկի շրջանում կատարված վիրահատությունը բարեհաջող է ընթացել:

«Սպարտակի» բժշկական շտաբի ղեկավար Միխայել Վարդապետովը տեղեկացրել է, որ հունվարին Մովսիսյանը կարող է մարզվել ընդհանուր խմբում` մասնակցելով ուսումնամարզական հավաքին:
 

Placeholder
Յուրա Մովսիսյանի վիրահատությունը բարեհաջող է անցել