Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիան ծրագրում է 2014-ին ականազերծել Հայաստանի և Իրանի հետ ունեցած սահմանի որոշ հատվածներ
Թուրքիան նախատեսում է Հայաստանի և Իրանի հետ ունեցած արևելյան սահմաններում իրականացնել ականազերծման աշխատանքներ:
Այս մասին հայտնող «Հաբերլեր» լրատվական կայքը նշում է, որ Հայաստանի հետ սահմանի բացման ուղղությամբ ընթացող դիվանագիտական պատրաստությունները խթան հանդիսացան ականազերծման աշխատանքների համար: Եվրամիության աջակցությանն ապավինած Թուրքիան ծրագրել է 2014 թվականի ընթացքում 11.6 մլն քմ ականապատ տարածքից ականազերծել 4 մլն քմ-ը: Դրա համար պահանջվում է 52.4 մլն եվրո, որի 75 տոկոսը տրամադրելու է Եվրամիությունը, իսկ 25 տոկոսը հատկացվելու է Թուրքիայի պաշտպանության նախարարության բյուջեից:
Բացի այդ ծրագրվում է սահմանապահ ուղեկալները վերազինել նորագույն տեխնիկայով: Այդ շրջանակներում թուրքերը գնելու են ռադիոտեղորոշից սենսորային սարքավորումներով հագեցած 26 մլն 400 հազար եվրո արժողությամբ 26 փոխադրամիջոց: