Է. Շարմազանով. Երկխոսությունը երկուստեք կարևոր է
Քաղաքական
17:32 29/11/2013

Է. Շարմազանով. Երկխոսությունը երկուստեք կարևոր է

 «Հայաստանի նախագահի այցը Վիլնյուս հաջողված է՝ և երկկողմ ձևաչափով հանդիպումների, և ԵՄ-ՀՀ համատեղ հայտարարության և առհասարակ արևելյան գործընկերության գագաթաժողովի մասնակցության տեսանկյունից»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Վիլնյուսյան գագաթաժողովի արդյունքները, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերով, նախագահի ելույթն ու դրան հետևած համատեղ հայտարարությունը ցույց են տալիս, որ Հայաստանն ու Եվրամիությունը շահագրգռված են երկխոսության շարունակման հարցում:

«Չնայած այն հանգամանքին, որ մեր երկրում մի շարք ուղղություններով՝ քաղաքացիական հասարակության ձևավորման, խոսքի ազատության, դատաիրավական ու կառավարման համակարգ բարեփոխումների հարցում առաջընթաց կա, սակայն Հայաստանը չի պատրաստվում բավարարվել ձեռք բերվածով ու բարեփոխումների պրոցեսը շարունակվելու է»,- նշեց Է. Շարմազանովը:

Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը ԵՄ-ի հետ երկխոսության շարունակման մասին հայտարարել է և Մոսկվայում, և Բրյուսելում, և Ստրասբուրգում:

«Հայաստանն իր քայլերով ցույց տվեց, որ ինքը կանխատեսելի, վստահելի գործընկեր է»,- հավելեց ԱԺ փոխխոսնակը:

Նախորդիվ`

Հայաստանն ու ԵՄ-ն Համատեղ հայտարարություն են ընդունել

Սերժ Սարգսյան. Հայաստանը վճռական է շարունակելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող բարեփոխումները

Նախագահ Սերժ Սարգսյանը Վիլնյուսում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Իսպանիայի վարչապետի հետ

Նախագահը Վիլնյուսում հանդիպում է ունեցել ԵՄ եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նախագահ Անրի Մալոսի հետ
 

Placeholder
Է. Շարմազանով. Երկխոսությունը երկուստեք կարևոր է