Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էշթոնը հույս ունի, որ Ուկրաինան եվրաինտեգրման շուրջ բանակցություններում շուտափույթ առաջընթաց կգրանցի
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հույս ունի, որ Ուկրաինան եվրաինտեգրման շուրջ բանակցություններում շուտափույթ առաջընթաց կգրանցի: Այս մասին հաղորդում է «Իտար-տաս» լրատվական գործակալությունը:
«Մեզ համար հստակ է, որ մենք ցանկանում ենք ուժեղ փոխհարաբերություններ ունենալ Ուկրաինիայի հետ: Սա երկկողմ շահերից է բխում: Ես հույս ունեմ, որ մենք առաջ կգնանք այնքան արագ, որքան հնարավոր է »,-նշել է Էշթոնը:
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն իր հերթին նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինիայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ՝ Բրյուսելում մոտ ժամանակներս հանդիպելու համար»: