Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի ղեկավարությունը հաղորդագրություն է տարածել, որ հինգշաբթի օրը Հիլմենդ նահանգում իրականացված օդային հարվածի շուրջ կանցկացվի հետաքննությունն, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Անվտանգության համագործակցության միջազգային ուժերի ղեկավարությունը (ISAF) խորապես ցավում է օդային հարվածի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում ցանկացած զոհի համար», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի կողմից Հիլմենդ նահանգում իրականացված օդային հարվածների հետևանքով տուժել են քաղաքացիական անձինք` մահացել է մի երեխա և վիրավորվել են երկու կանայք: Աֆղանստանի նախագահի խոսնակն այս իրադարձությունը որակել է որպես Միացյալ Նահանգների կողմից աֆղան ժողովրդի նկատմամբ անարգանքի դրսևորում և սպառնացել է, որ նման հարվածների կրկնվելու դեպքում չի ստորագրվի անվտանգության մասին երկկողմանի պակտը:
Այս փաստաթղթի շուրջ բանակցությունները շարունակվում են շուրջ մեկ տարի: Այն նախատեսում է Աֆղանստանում 2014թ-ից հետո ԱՄՆ-ի ռազմական ներկայության ձևակերպում: Ինչպես հայտնի է 2014թ-ից միջազգային խաղաղապահ ուժերի մեծ մասը դուրս է գալու երկրից, ինչը հղի է լուրջ հետևանքներով թե´ այդ երկրի և թե´ ողջ տարածաշրջանի համար: