Հայաստանի հավաքականը զիջեց Չինաստանի ընտրանուն
Սպորտ
12:40 30/11/2013

Հայաստանի հավաքականը զիջեց Չինաստանի ընտրանուն

Անթալիայում ընթացող տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության 4-րդ տուրն ավարտվել է: Լևոն Արոնյանը հաղթանակ է տոնել, Գաբրիել Սարգսյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի , իսկ Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը պարտվել են: Արդյունքում մեր թիմը 2,5:1,5 հաշվով զիջել է մրցամարտը:

Մյուս զույգերի արդյունքները հետևյալն են`

ԱՄՆ – Եգիպտոս (3,5 : 0,5),
Թուրքիա – Հոլանդիա (0,5 : 3,5)
Գերմանիա – Ուկրաինա (1 : 3)
Ադրբեջան – Ռուսաստան (1,5 : 2,5)

Այսօր կկայանան 5-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի Ադրբեջանի ընտրանու հետ:  

Placeholder
Հայաստանի հավաքականը զիջեց Չինաստանի ընտրանուն