«ArmNet Awards 2013» համահայկական վեբ-մրցույթի մրցանակակիրները հայտնի են
ՏՀՏ-ն Հայաստանում
18:18 02/12/2013

«ArmNet Awards 2013» համահայկական վեբ-մրցույթի մրցանակակիրները հայտնի են

Նախօրեին ավարտվել է «ArmNet Awards 2013» համահայկական վեբ-մրցույթը, որը եզրափակվել է մրցանակաբաշխության պաշտոնական արարողությամբ:

Orange Արմենիայի Հանրային կապերի բաժինը ներկայացրել է միջազգային ժյուրիի կողմից տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված կայքերը:

«Դիզայն և հարմարավետություն» ՝ myyerevan.am: Ժյուրին այս կայքին առավելություն է տվել հատկապես կայքի մեծածավալ ու բազմաշերտ բովանդակության հստակ, հարմարավետ ու «ակադեմիական» ճաշակով կատարված մատուցման համար::

«Նորարարություն»` 360yerevan.com: Այս կայքի նորարարական և բազմաֆունկցիոնալ լուծումները ստացել են ժյուրիի ամենաբարձր գնահատականը: Ըստ ժյուրիի` կայքը եզակի է իր տեսակի մեջ և զարգացման լուրջ հեռանկարներ ունի:

«Տեխնիկական կատարում » ՝ varwar.am: Այս կայքի հաղթանակն ArmNet-ի պատմության մեջ պրեմիերա է գրանցել, քանի որ առաջին անգամ համահայկական վեբ-մրցույթում հաղթող է դարձել խաղային կայք:

«Բովանդակություն »՝ www.ysu.am: Երևանի Պետական Համալսարանի պաշտոնական կայքն իր ծավալուն տեղեկատվական բազայով, գրականության, տեղեկատվության, աղբյուրների ու իրադարձությունների համապարփակ և գրագետ մատուցմամբ ճանաչվել է այս տարվա լավագույն բովանդակություն ունեցող կայքը:

«Տարվա առաջընթաց »՝ www.cult.am: Այս կայքը հնարավորություն է տալիս Երևանի մի շարք մշակութային վայրերի խաղացանկերի մասին ունենալ մշտապես թարմացվող ինֆորմացիա, անմիջապես կայքից ամրագրել տոմսը և գնալ թատրոն, կինո կամ համերգ՝ պարզապես նեկայացնելով QR կոդ:

«Հասարակական ազդեցություն »՝ «Վճարում ենք 100 դրամ» Facebook խմբերը՝ on.fb.me/181Kk4l Facebook-ում ծավալված այս սոցիալական շարժումն այս անվանակարգում հաղթող է դարձել ժյուրիի միաձայն որոշմամբ՝ հաշվի առնելով այն իրական ու շոշափելի ազդեցությունը, որ այս խմբի անդամները կարողացան ունենալ ոչ միայն օնլայն, այլ նաև օֆլայն կյանքում: Հիշեցնենք, որ այս անվանակարգը միակն է, որի կարող են մասնակցել ոչ միայն կայքեր, այլ նաև անհատներ, բլոգերներ, սոցիալական կայքերում գրանցված խմբեր:

Orange-ի հատուկ մրցանակը լավագույն բջջային հավելվածի համար շնորհվել է Fortune Cup հավելվածին ՝ հատկապես հավելվածի օրիգինալ մտահղացման, խնամքով տրված տեխնիկական լուծումների ու գրագետ դիզայնի համար:

Նոյեմբերի 21-ից 30-ը տևած SMS- քվեարկության արդյունքում ամենաշատ SMS-քվեներ է հավաքել և «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում հաղթող է դարձել new-armenia.page.tl կայքը:

«ArmNet Awards 2012»-ի Գլխավոր մրցանակն այս տարի շնորհվել է 360yerevan.com կայքին:

Մրցանակաբաշխության ավարտին ժյուրիի հատուկ մրցանակին արժանացել են cinpost.am կայքը, որը ստեղծված է հայ ծրագրավորողների կողմից և քրաուդսորսինգի յուրօրինակ մոդել է կիրառում կինոստեղծման համար և civilnet.am կայքըինտերնետային հեռուստատեսության գերազանց կիրառման և այն Հայաստանում «միտում» դարձնելու, ինչպես նաև բազմակողմանի և որակյալ բովանդակության համար:

ArmNet նախագծի Ստարտափ Օրվա շրջանակներում ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտափ Ակադեմիայի փորձագետների՝ հայկական ստարտափ թիմերի միջև անցկացրած «Startup Battle»-ի հաղթող է ճանաչվել www.betchili.com/ ստարտափը: Թիմի անդամը ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտափ Ակադեմիայի ուսանողների հետ միասին կմեկնի ԱՄՆ, Սիլիկոնյան հովիտ, որտեղ երկու շաբաթվա ընթացքում կկազմակերպվեն հանդիպումներ առաջատար ընկերությունների ղեկավարների և վենչուրային հիմնադրամների հետ և որտեղ նա կներկայացնի իր Ստարտափ նախագիծը:

«ArmNet Awards» ամենամյա մրցույթը, որն այս տարի անց է կացվում արդեն չորրորդ անգամ, կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նորաստեղծ կայքերի առաջխաղացմանը:

«ArmNet 2013» ամենամյա միջոցառումների շարքի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange-ը և Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունը:

Նախորդիվ`

Կկայանա ArmNet ամենամյա միջազգային կոնֆերանսը և համահայկական վեբ-մրցանակաբաշխությունը

Հայտնի են ArmNet Awards 2013 մրցանակների հավակնորդները

Մեկնարկել է “ArmNet Awards 2013” համահայկական վեբ-մրցույթի հանրային քվեարկությունը

«ArmNet 2013» մրցույթին մասնակցելու համար կայքերի գրանցումը կմեկնարկի նոյեմբերի 1-ին

 

Placeholder
«ArmNet Awards 2013» համահայկական վեբ-մրցույթի մրցանակակիրները հայտնի են