Հաստատվել են ասպիրանտուրայի ընդունելության քննությունների անցումային շեմերը
Կրթություն, գիտություն
11:50 02/12/2013

Հաստատվել են ասպիրանտուրայի ընդունելության քննությունների անցումային շեմերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «2014/2015 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության քննությունների անցումային շեմերը սահմանելու մասին»:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, համաձայն հրամանի` սահմանվել են օտար լեզուներից, ինֆորմատիկայից և համակարգչից օգտվելու հիմունքներից տարբերակված ստուգարքների հետևյալ անցումային շեմերը`

Անգլերեն լեզու – 54 միավոր /բնագիտական, տեխնիկական/, 61 միավոր /հումանիտար-հասարակագիտական/, 79 միավոր /հումանիտար-բանասիրական/:
Ֆրանսերեն լեզու – 200 միավոր /բնագիտական, տեխնիկական/, 300 միավոր /հումանիտար-հասարակագիտական/, 400 միավոր /հումանիտար-բանասիրական/:
Գերմաներեն լեզու - 60 միավոր /բնագիտական, տեխնիկական/, 80 միավոր /հումանիտար-հասարակագիտական/, 100 միավոր /հումանիտար-բանասիրական/:
Ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հիմունքներ - 35 միավոր /բնագիտական, տեխնիկական/, 25 միավոր /հումանիտար-հասարակագիտական/, 20 միավոր /հումանիտար-բանասիրական/:

 

Placeholder
Հաստատվել են ասպիրանտուրայի ընդունելության քննությունների անցումային շեմերը