Մկրտիչ Ավագյան. Չեմ ուզում մտածել, որ բուհերի միավորումը զուտ պայմանավորված է թվաքանակի կրճատումով
Կրթություն, գիտություն
09:23 02/12/2013

Մկրտիչ Ավագյան. Չեմ ուզում մտածել, որ բուհերի միավորումը զուտ պայմանավորված է թվաքանակի կրճատումով

Մարզերում բուհերի միավորման խնդիրը բավական նուրբ է, կարծում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության բարեփոխումների և որակի վարչության պետ Մկրտիչ Ավագյանը: Ըստ նրա՝ պետք է ուսումնասիրել, թե ինչով է պայմանավորված բուհերի օպտիմալացման քաղականության որդեգրումը կառավարության կողմից:

«Չեմ ուզում մտածել, որ բուհերի միավորումը զուտ պայմանավորված է այն հանգամանով, որ մենք ցանկանում ենք թվաքանակի կրճատում: Որոշակիորեն հետևելով Կրթության և գիտության նախարարի հայտարարություններին և փոխանցած մեսիջներին, նաև հակադիր կողմի կարծիքներին, գտնում եմ, որ սա այն հարցն է, որտեղ չպետք է շտապենք: Պիտի դանդաղ գնանք»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է նա:

Մկրտիչ Ավագյանը ընդգծում է, որ պիտի հաշվի առնել նաև այն մշակութային և կրթական ավանդույթները, որոնք ձևավորված են տվյալ բուհերում և նկատում, որ մենք կարճ ժամանակ առաջ բուհերը բաժանեցինք, հիմա գնում ենք հակառակ ճանապարհով. «Մի կողմից, եթե մենք կարողանանք ունենալ մարզային հզոր ուսումնական հաստատութուններ, որոնք կապահովենք համապատասխան նյութատեխնիկական բազայով, ֆինանսավորմամբ, միանգամայն կշահենք: Բայց որքանո՞վ ենք մենք այսօր մեր հանրապետությունում ունակ ստեղծելու բուհեր և դրանց տրամադրել այն ամենը, որը բավարարում է եվրոպական չափանիշներով ուսումնական հաստատությանը: Եթե սա զուտ բուհերի անվանական միավորում է, ապա, միանշանակ անիմաստ գործընթաց է: Իսկ եթե սրա տակ տեսնենք այն բոլոր կրթական բարեփոխումների իսկապես կատարումը, ապա քայլը մտածելով պետք է անել ու, հատկապես, ոչ շտապելով»:

Ըստ նրա՝ եթե խնդիրը դրված է ստեղծել համալսարաններ, եթե գնում ենք այդ ճանապարհով, ուրեմն դա պետք է լինի մեկ միասնական համալսարան ստեղծելը: Այնպիսի համալսարան, որտեղ պետք է լինեն այն բոլոր մասնագիտությունները, որոնք տարածաշրջանում պահանջված են, միջազգայնորեն ընդունելի են և համապատասխանում են արդի կրթական պահանջներին, ասում է Մկրտիչ Ավագյանն ու հավելում. «Չլինի, որ ուղղակի նոր պայմաններում շարունակվեն միայն տրադիցիոն մասնագիտությունների ուսուցումը»:

Կարդացեք նաև՝

ԵԹԿՊԻ, Կոնսերվատորիայի և Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերը կարող է լուծարվեն

«Որևէ բուհ Գյումրիում չի փակվում». Ա. Աշոտյան

Վանաձորի մանկավարժականը և ՀՊՃՀ մասնաճյուղը միավորելու նախագիծ. «Այդ արհեստական միացումը ճիշտ չէ»

Վարչապետն անդրադարձավ Վանաձորի մանկավարժականի և ՀՊՃՀ մասնաճյուղի միացման շուրջ դժգոհություններին

Վանաձորի մանկավարժական ինստիտուտի և Պոլիտեխնիկի մասնաճյուղի միավորումը. Ո՞ր փուլում է հարցը

Placeholder
Մկրտիչ Ավագյան. Չեմ ուզում մտածել, որ բուհերի միավորումը զուտ պայմանավորված է թվաքանակի կրճատումով