Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վահրամ Ավանեսյան. «Հույս ունենք, որ հաջորդ տարվա առաջին եռամսյակում «Կարֆուրի» վերաբերյալ կունենանք լավ նորություններ»
«Հույս ունենք, որ հաջորդ տարվա առաջին եռամսյակում «Կարֆուրի» վերաբերյալ կունենանք լավ նորություններ»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Հարցին` կբացվի՞, թե՞ կհայտարարի բացման ցանկության մասին, նախարարը նշեց, որ իր համար լավ նորությունը բացվելն է:
Հարցին, թե ինչո՞ւ է ուշանում «Կարֆուր»-ի բացումը, Վ. Ավանեսյանն ասաց, որ դեռ քննարկումներ են ընթանում, և չի կարող ասել, թե կոնկրետ ինչ խնդիրներ են առաջացել: «Մեր տեղեկությունը հետևյալն է, որ առաջին եռամսյակում կլինեն առաջին քայլերը»,- հայտնեց էկոնոմիկայի նախարարը` հավելելով, որ չի կարող ասել, կոնկրետ երբ, որտեղ կբացվի: