Հայաստանի հավաքականը 4-րդ տեղում է
Սպորտ
11:27 05/12/2013

Հայաստանի հավաքականը 4-րդ տեղում է

Աշխարհի շախմատի թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաշվով պարտության մատնեց Հոլանդիայի ընտրանուն և, իր միավորների քանակը հասցնելով 10-ի, բարձրացավ 4-րդ հորիզոնական: Հայաստանի հավաքականի կազմում միակ ոչ-ոքին արձանագրեց Գաբրիել Սարգսյանը, ով խաղում էր Տիվյակովի հետ: Լևոն Արոնյանը պարտության մատնեց Գիրիին, Վլադիմիր Հակոբյանը` Վան Վելիին, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանը` Լ’Ամիին:

Հաշվետու տուրից հետո Ռուսաստանի հավաքականը գլխավորում է մրցաշարային աղյուսակը 13 միավորով: Նրան հաջորդում են Չինաստանի և Ուկրաինայի ընտրանիները (12 միավոր): ԱՄՆ-ի թիմը 9 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ Հոլանդիայի հավաքականը 8 միավորով 6-րդ տեղում է:

Ադրբեջանցիները չափազանց անհաջող անցկացրեցին աշխարհի առաջնությունը և 7 միավորով ընթանում են 7-րդ հորիզոնականում: Գերմանացիները վաստակել են 6, իսկ թուրքերը` 3 միավոր: Եգիպտոսի ընտրանին շարունակում է ընթանալ առանց միավորի:

Ավելացնենք, որ այսօր կայանալիք վերջին` 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցն Ուկրաինայի թիմն է: Ռուսները կխաղան եգիպտացիների, իսկ չինացիները` թուրքերի հետ:

Placeholder
Հայաստանի հավաքականը 4-րդ տեղում է