Ծառուկյանի ու Հովիկ Աբրահամյանի միջև լուրջ զրույց է ընթացել
Օրվա մամուլ
09:32 07/12/2013

Ծառուկյանի ու Հովիկ Աբրահամյանի միջև լուրջ զրույց է ընթացել

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Հնդկաստան մեկնելուց առաջ լուրջ խոսակցություն է ունեցել իր խնամու՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

Թերթի տեղեկություններով՝ Աբրահամյանը Ծառուկյանին հորդորել է թուլացնել ՀՀԿ-ի և կառավարության հասցեին քննադատությունները, առավել ևս, որ դրանք որևէ արդյունք չեն տալիս: Սակայն այս ամենը դուր չի եկել Գ. Ծառուկյանին, որն առարկել է ու ասել, որ նման քայլի չեն գնա: Արդյունքում խնամիները բաժանվել են միմյանցից մի թեթև նեղացած: Թերթի հետ զրույցում Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հերքել է տեղեկությունը:

Placeholder
Ծառուկյանի ու Հովիկ Աբրահամյանի միջև լուրջ զրույց է ընթացել