«Vesti.ru». Սպիտակի երկրաշարժը ցնցեց Խորհրդային միությունը
Աշխարհում
13:38 07/12/2013

«Vesti.ru». Սպիտակի երկրաշարժը ցնցեց Խորհրդային միությունը

Ռուսական հեռուստաալիքներն ու առաջատար պարբերականները այսօր հիշում են Սպիտակի աղետալի երկրաշարժը: «Վեստի.ռու»-ն ևս մեծ ռեպորտաժ է պատրաստել տարելիցին նվիրված, որում ներկայացրել է նաև այլ աղետալի երկրաշարժեր, որոնք տեղի են ունեցել ԽՍՀՄ-ում:

«Ուղիղ 25 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ սարսափելի երկրաշարժ: Սպիտակ քաղաքում զոհվեց 25 հազար մարդ: Ողբերգությունը ցնցեց Խորհրդային միությունը»,- գրառել է հոդվածագիրը` թվարկելով այն բոլոր քաղաքները, որոնք տուժեցին աղետից:

Հոդվածագիրը նաև գրել է.

«Տխուր համընկում. Այն րոպեներին, երբ Սպիտակը ցնցվում էր, Աշխաբադում անցկացվում էր սեյսմոլոգների խորհրդային համաժողովը, որը նվիրված էր 40 տարի առաջ Աշխաբադի ոչ պակաս աղետալի երկրաշարժի տարելիցին»:

Հոդվածում ներկայացված են նաև Աշխաբադի երկրաշարժի մասին տվյալներ, որը տեղի է ունեցել 1948թ-ին: Նշվում է, որ դա եղել է ամենակործանարար երկրաշարժը ԽՍՀՄ պատմության մեջ, որը ոչնչացրեց Աշխաբադի շինությունների 90-98 տոկոսը: 1948թ-ի նոյեմբերի 5 լույս 6-ի գիշերը աղետի հետևանքով զոհվեց քաղաքի բնակչության շուրջ 1/3-ը` շուրջ 110 հազար մարդ, թեև ժամանակակից Թուրքմենստանում կարծում են, որ աղետը իրականում 176 հազար մարդու կյանք է խլել:


 

Placeholder
«Vesti.ru». Սպիտակի երկրաշարժը ցնցեց Խորհրդային միությունը