Եգիպտոսում հայտնաբերել են Թութանհամոնի քրոջ արձանիկը
Մշակույթ
12:22 09/12/2013

Եգիպտոսում հայտնաբերել են Թութանհամոնի քրոջ արձանիկը

Եգիպտական ոստիկանությունը հայտնաբերել է Թութանհամոնի քրոջ քանդակը, որը գողացվել էր Մալլավի քաղաքի թանգարանից այս տարվա օգոստոսին անկարգությունների ժամանակ: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն: Այդ ժամանակ գահընկեց նախագահ Մուրսիի կողմնակիցները հարձակվում էին թանգարանների, քրիստոնեական տաճարների և ոստիկանական բաժանմունքների վրա:

Իշխանությունների տվյալներով, օգոստոսին Մալլավիի թանգարանից ավելի քան հազար արվեստի գործ է գողացվել: Հաղորդվում է, որ իրավապահները թանկարժեք ցուցանմուշ են հայտնաբերել Կահիրեի սրճարաններից մեկի տիրոջ մոտ:

Ինչպես հաղորդել է թանգարանների պատասխանատու պաշտոնյան, 32 սանտիմետրանոց արձանիկը որոշակի վերականգնման կարիք ունի, բայց ընդհանուր առմամբ անվնաս է:

Placeholder
Եգիպտոսում հայտնաբերել են Թութանհամոնի քրոջ արձանիկը