Չերդանցև. «Երևանում կառուցված մարզաբազայի նման եվրոպական շատ երկրներում չես գտնի»
Աշխարհում
19:04 10/12/2013

Չերդանցև. «Երևանում կառուցված մարզաբազայի նման եվրոպական շատ երկրներում չես գտնի»

«НТВ плюс» հեռուստաընկերության մեկնաբան Գեորգի Չերդանցևն անդրադարձել է օրերս շրջանառվող այն տեղեկատվությանը, ըստ որի Մոսկվայի «Սպարտակը» պատրաստվում է ձմեռային մարզումային հավաքներից մեկն անցկացնել Հայաստանում: Չերդանցևը թվիթերյան իր էջում գրել է, որ հիացած է Ավանում կառուցված Երևանի ֆուտբոլի ակադեմիայով:

«Հայաստանում մարզական հավաք անցկացնելու մասին կարող եմ ասել, որ այնպիսի հիանալի մարզաբազա, ինչիպին կառուցվել է Երևանում, եվրոպական շատ երկրներում չես գտնի»,- գրել է Չերդանցևը:
 

Placeholder
Չերդանցև. «Երևանում կառուցված մարզաբազայի նման եվրոպական շատ երկրներում չես գտնի»