Հայաստանյան ռեստորանների ու սրճարանների հաճախորդների թիվը կտրուկ նվազել է
Օրվա մամուլ
10:04 11/12/2013

Հայաստանյան ռեստորանների ու սրճարանների հաճախորդների թիվը կտրուկ նվազել է

Երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը այցելել է Երևանի կենտրոնում գտնվող մի շարք ռեստորաններ, սրճարաններ, պիցցերիաներ՝ պարզելու համար, թե հաճախորդների թվի ինչպիսի միտումներ կան վերջին տարիներին: Պատկերը բավականին անսպասելի է:

Պարզվել է, որ նշված օբյեկտների բացարձակ մեծամասնությունում արձանագրվում է հաճախորդների թվի նկատելի անկում: Ռեստորանների, սրճարանների, պիցցիերիաների աշխատակիցները հաճախորդների թվի նվազումը բացատրում են երկու հիմնական պատճառով՝ երկրի սոցիալ տնտեսական վիճակով և արտագաղթով:

Ամենաուշագրավն այն է, որ թերթի թղթակիցը իր հարցումները անց է կացրել արդեն կայացած, որոշակի դրական համբավ ունեցող և սպասարկման բավական բարձր որակ ապահովող օբյեկտներում:

Placeholder
Հայաստանյան ռեստորանների ու սրճարանների հաճախորդների թիվը կտրուկ նվազել է