Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը արձագանքել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցին. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» արտահերթ զեկույցը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի։
Առաջին մասը նվիրվել է դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմներին և կաշառքի սակագներին։ Այս հատվածը իրավական տեսանկյունից հիմնավորված չէ, քանի որ հրապարակման մեջ խոսքը գնում է քրեականացված արարքների մասին, ինչպիսիք են կաշառք տալը, կաշառք ստանալը և կաշառքի միջնորդությունը՝ առանց կոնկրետ փաստերի և կոնկրետ սուբյեկտների վկայակոչման։ Մինչդեռ անանուն աղբյուրներից ստացված հանցավոր արարքների մասին այսպիսի տեղեկություններ հրապարակելը պաշտոնատար անձի կողմից ոչ միայն արդյունավետ չէ, այլ նաև հասարակության մոտ խորացնում է հիասթափությունը արդարադատության համակարգի նկատմամբ։
Երկրորդ մասը նվիրվել է արդարադատության խորհրդի և վճռաբեկ դատարանի կողմից թույլ տրված խախտումներին և երկակի ստանդարտներին։ Այստեղ իրավական տեսանկյունից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է կոնկրետ փաստեր և կոնկրետ վերլուծություն, որը պետք է համապատասխան ազդանշան հանդիսանա Հայաստանի Հանրապետության իշխանության երեք ճյուղերի համար։ Հատկանշական է, որ այս էական մասը հանրային լայն քննարկման առարկա չի դարձվում։
Ինչ վերաբերում է զեկույցում կոռուպցիայի մասով որպես անանուն աղբյուր հիշատակված փաստաբաններին, որոնք անուղղակիորեն հասարակության կողմից կարող են ընկալվել, որպես միջնորդներ, ապա տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատը պայքար է հայտարարել միջնորդ փաստաբանների դեմ և շնորհակալ կլինի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից կամ որևէ այլ անհատից, եթե օգնեն բացահայտել և փաստաբանական համայնքի շարքերից հեռացնել այդպիսի փաստաբաններին»։
Նախորդող`
Պաշտպանը պետք է ավելի խոհեմ ու զսպված լիներ. փորձագետ
Պաշտպանը չի ասում, որ Հայաստանում բոլոր դատավորները կաշառակեր են. Էդմոն Մարուքյանի կարծիքը
Դատավորների միության խորհուրդը ՄԻՊ-ի զեկույցը համարում է հակապետական. Հայտարարություն
ՀՀ Գլխավոր դատախազը Պաշտպանին առաջարկել է առնվազն մեկ փաստ ներկայացնել դատախազությանը. Նամակ` ՄԻՊ-ին
Վճռաբեկ դատարանում կաշառքի չափը հասնում է 50 հազար ԱՄՆ դոլարի. ՄԻՊ արտահերթ զեկույց (տեսանյութ)
Ում, ինչպես և դատական որ փուլում են կաշառք տալիս դատավորներին. Պաշտպանի սենսացիոն բացահայտումը (Տեսանյութ)
Ովքեր են ամենասիրված ու ամենաչսիրված դատավորները
ՄԻՊ-ը կանխակալ վերաբերմունք է քարոզում դատարաններիհանդեպ. Արսեն Բաբայան