Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Սիթի փարկինգ սերվիս»-ը չի մաքրել ու չի մաքրելու ավտոկայանատեղիները ձնից
Տեղացող ձյան տակ են անցել ոչ միայն մայթերն ու փողոցները, այլև դրանց միջև գտնվող վճարովի ավտոկայանատեղիների մասին ազդարարող կարմիր գծերը: «Սիթի փարկինգ սերվիս» ընկերության նախագահ Վազգեն Հարությունյանը Panorama.am-ին ասաց, որ իրենք չեն էլ պատրաստվում մաքրել կայանատեղիները, քանի որ պայմանգրային նման պարտավորություն չունեն:
«Ընկերությունը ոչ մի պարտականություն չունի փողոցների մաքրման հետ կապված»,-ասաց Վ. Հարությունյանն ու ավելեցրեց, որ վճարովի ավտոկայանտեղիները բացի կարմիր գծերից ունեն տեղեկատվական ցուցանակ, ճանապարհային նշաններ և այլն:
Հիշեցնենք, որ ավտոկայանատեղիի տուրքը վճարվում է անկանխիկ ձևով, Telcell տերմինալների, բանկային փոխանցումների և բոլոր այն միջոցներով, որոնք նշված կլինեն տեղեկատվական ցուցանակների վրա, այդ թվում նաև sms հաղորդագրությունների միջոցով: Այսինքն եթե վարորդները չնկատեն, որ կայանել են վճարովի ավտոկայանտեղիում, ապա ոչ իրենց մեղքով տուգանվելու են:
Ընկերության ղեկավարը չի ընդունում, որ իրենք վարորդներին են ծառայություն մատուցում. «Մենք ծառայություն ենք մատուցում քաղաքապետարանին»:
Հիշեցնենք, որ վարորդների վճարած տուրքերի 70 տոկոսը գնում է այս ընկերությանը: Հարությունյանն ասաց, որ մինչ այս պահն իրենք վնասով են աշխատում:
«Կահավորման և սպասարկման ծախսերը բավականին մեծ են: Հստակ տվյալներ այս պահին չունեմ, մոտավոր հաշվարկներ էլ չեմ ցանկանում ներկայացնել»,-ասաց նա: Ընկերության ղեկավարն ասաց, որ այս պահին էլ ավտոկայանտեղիների կահավորումը շարունակվում է, օրինակ աշխատանքները դեռ շարունակվում են Ալեք Մանուկյան, Կորյուն, Խանջյան փողոցներում:
Նա վստահեցրեց, որ բոլոր կահավորված ավտակայանտեղիներում տեղադրված են տեսախցիկներ: Նկատենք, որ օրինակ Սարյան փողոցում հսկողությունն իրականացվում է մեքենաների միջոցով.
«Ամբողջ Սարյան փողոցում տեսախցիկներ կան, և տեսախցիկների, և մեքենաների միջոցով է հսկողությունն իրականացվում»:
Նախորդող հրապարակումներ`
«Փարկինգ Սիթի Սերվիս»-ը դժգոհ է. Եկամուտների վերաբերյալ կանխատեսումները չեն իրականանա
«Փարկինգ Սիթի Սերվիս». Տուրք վճարողները բոլոր դեպքերում էլ կարող են ստանալ անդորագիր
Մինչև տարեվերջ Կենտրոնում կլինի 10 հազար կայանատեղի. Մեքենայատերերի մտահոգությունները և «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի պարզաբանումները