Երևանի քաղաքապետը պատրաստվում է թեկնածուական թեզ պաշտպանել
Օրվա մամուլ
09:21 12/12/2013

Երևանի քաղաքապետը պատրաստվում է թեկնածուական թեզ պաշտպանել

«Հրապարակ»-ի փոխանցմամբ` առաջիկայում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստվում է թեկնածուական թեզ պաշտպանել։ Թեկնածուականի քննարկումը կլինի, ինչպես ընդունված է՝ բաց, դեկտեմբերի 26-ին, Պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի դահլիճում։

«Ուշագրավ է, որ Տարոն Մարգարյանն ավարտել է Գյուղինստիտուտը, այժմ էլ Գյուղակադեմիայի խորհրդի պատվավոր անդամ է, սակայն որոշել է տնտեսագիտության ոլորտի գիտական թեզ գրել, այն էլ՝ «Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները» թեմայով»,-գրել է թերթը։

Placeholder
Երևանի քաղաքապետը պատրաստվում է թեկնածուական թեզ պաշտպանել