Ջոն Քերին գալու է Հայաստան
Օրվա մամուլ
09:29 12/12/2013

Ջոն Քերին գալու է Հայաստան

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հաջորդ տարի այցելելու է Հայաստան՝ ի նշան հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ջերմության: Քերին 2014-ին ՀՀ այցելելու խոստում է տվել Սերժ Սարգսյանին և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Վերջինս նաև հայտնել է, որ հիմա ԱՄՆ-ն ավելի քան երբևէ ցանկանում է թափ հաղորդել և խորացնել հայ-ամերիկյան գործընկերությունը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
 

Placeholder
Ջոն Քերին գալու է Հայաստան