«Tablet». Էրդողանը չի մասնակցել Մանդելայի հուղարկավորությանը՝ Հայոց ցեղասպանության հարցում անհարմար վիճակում չհայտնվելու համար
Քաղաքական
14:40 12/12/2013

«Tablet». Էրդողանը չի մասնակցել Մանդելայի հուղարկավորությանը՝ Հայոց ցեղասպանության հարցում անհարմար վիճակում չհայտնվելու համար

Ողջ աշխարհը ծաղրում է Թուրքիայի վարչապետին Մանդելայի հուղարկավորության բացակայության համար: Այս մասին գրում է «Tablet» պարբերականը:

«Էրդողանը ցավակցական հեռագիր է ուղարկել, սակայն երբ ժամանակը եկել է, որ Թուրքիայի առաջնորդը իր իրերը հավաքի և գնա Յոհաննեսբուրգի հարավարևմտյան Սոուետո բնակավայր, Էրդողանը որոշեց չգնալ:

Չնայած 90 երկրի պետությունների ղեկավարների մասնակցությանը, Էրդողանը իր փոխարեն ուղարկեց փոխվարչապետ Բեշիր Աթալային:

Էրդողանը «որոշել է աշխարհի մի մասը» չլինել: Շատերը կարծում են, որ Էրդողանը չի գնացել Սոուետո, քանի որ նա ցանկանում է խուսափել Հայոց ցեղասպանության պատմական ժխտողական քաղաքականության և քրիստոնյաների հետապնդումների հարցում անհարմար դրության մեջ հայտնվելուց:

Շատերն էլ այն կարծիքին են, որ Էրդողանը չի ցանկացել մասնակցել հուղարկավորությանը, քանի որ Մանդելան թուրքերի դեմ պայքարում էր քրդական անկախության համար»:

«Tablet»- պարբերականի խմբագիր Ադամ Չանդլերը նշում է, որ Էրդողանը ոչ միայն ինքնագոհ, քինոտ մարդ է, այլ նաև ավելի վատն է. «Թուրքիայի իշխանությունները, զգույշ պահպանում են մամուլի ազատության ինդեքսում իրենց 138-րդ տեղը՝ հանգիստ լրագրողին ազատազրկելով 25 տարի ժամկետով:

Placeholder
«Tablet». Էրդողանը չի մասնակցել Մանդելայի հուղարկավորությանը՝ Հայոց ցեղասպանության հարցում անհարմար վիճակում չհայտնվելու համար