Վիգեն Սարգսյան. Հայաստանը Վիլնյուսի գագաթաժողովը դիտարկում է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման կարևոր հանգրվան (տեսանյութ)
Քաղաքական
10:09 12/12/2013

Վիգեն Սարգսյան. Հայաստանը Վիլնյուսի գագաթաժողովը դիտարկում է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման կարևոր հանգրվան (տեսանյութ)

«Մենք Վիլնյուսի գագաթաժողովը դիտարկում ենք Հայաստանի Հանրապետության ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման կարևոր հանգրվան»,- այսօր «Եվրոպական ինտեգրացիա-2013 թ. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները Արևելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթաժողովից հետո» թեմայով հրավիրված համաժողովի ընթացքում այս մասին նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Վ. Սարգսյանի խոսքերով` ՀՀ-ԵՄ փոխհարաբերությունների ողջ ընթացքում զգացվել է քաղաքացիական հատվածի աջակցությունը և շունչը:

Նա նշեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հիմքում ընկած է Եվրոպական ընտանիքի հետ ընդլայնված հարաբերությունների հաստատման ձգտումը:

Վիգեն Սարգսյանի խոսքերով, Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ՀՀ նախագահի, Վիլնյուսում հաստատեց, որ ԵՄ-ի հետ երկխոսությունը, որ Հայաստանը ստանձնել էր բարեփոխումների իրականացման առումով մնում է մեր օրակարգում և շարունակվելու են իրականացվել անշեղորեն:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ Մաքսային Միության անդամակցելու Հայաստանի որոշումը չբեկանեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը, ինչը հաստատվեց նաև ՀՀ-ԵՄ համատեղ հայտարարության մեջ:

«Լիսաբոնից-Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտու գաղափարը մեր համոզմամբ, անպայման կյանքի է կոչվելու»,- նշեց Վ.Սարգսյանը:

Նրա խոսքերով, Վիլնյուսում ասոցացման համաձայնագրի չստորագրումը չպետք է ստվերի ԵՄ-ի հետ իրականացված հսկայական աշխատանքը:

«Մենք Վիլնյուսի գագաթաժողովը դիտարկում ենք Հայաստանի Հանրապետության ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման կարևոր հանգրվան»,- ասաց Վ.Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը հաջողության մաղթեց Համաժողովի բոլոր մասնակիցներին:

Placeholder
Վիգեն Սարգսյան. Հայաստանը Վիլնյուսի գագաթաժողովը դիտարկում է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման կարևոր հանգրվան (տեսանյութ)