ՀԲ նոր վարկային ծրագրով նախատեսվում է աջակցություն նախադպրոցական ոլորտում ընդգրկվածության աճին
Կրթություն, գիտություն
20:15 13/12/2013

ՀԲ նոր վարկային ծրագրով նախատեսվում է աջակցություն նախադպրոցական ոլորտում ընդգրկվածության աճին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի կրթության թիմին՝ առաքելության ղեկավար Քրիստիան Աեդոյի գլխավորությամբ:

Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ նոր վարկային ծրագրի մանրամասներ: Ողջունելով հյուրերին և շեշտելով ՀԲ-ի աջակցությունը կրթության բարեփոխումների գործում՝ ԿԳ նախարարը ասել է, որ վարկային նոր ծրագիրը կարևոր նշանակություն ունի բարեփոխումների շարունակականությունն ապահովելու առումով:

Աշոտյանը, մասնավորապես, կարևորել է նախադպրոցական կրթության, նորարարությունների հիմնադրամի և ԿՏԱԿ-ի կարողությունների զարգացմանը միտված ուղղությունները: Բացի այդ, նախարարը հատուկ ընդգծել է հանրակրթական ուսումնական ծրագրերի վերանայման խնդիրը:

Առաքելության ղեկավար Քրիստիան Աեդոն իր հերթին տեղեկացրել է, որ 2014 թվականի հունվարին նախատեսվում են համապատասխան քննարկումներ ՀԲ-ի խորհրդում, իսկ ծրագրի ներկայացումն ակնկալվում է մարտ ամսին:

Նշենք, որ նոր ծրագրով նախատեսվում է աջակցություն նախադպրոցական ոլորտում ընդգրկվածության աճին, միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը, հիմնական կրթական ինստիտուցիոնալ կազմակերպությունների կարողությունների հզորացմանը, կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով:

Կարդացեք նաև`

ԿԳՆ գերակա խնդիրը. 5-6 տարեկան երեխաների 70 տոկոսն արդեն ընդգրկված է նախադպրոցական ծրագրերում

Placeholder
ՀԲ նոր վարկային ծրագրով նախատեսվում է աջակցություն նախադպրոցական ոլորտում ընդգրկվածության աճին