Թուրքագետ. Սպասելի է Ասադի ռեժիմի ամրապնդում
Քաղաքական
13:43 13/12/2013

Թուրքագետ. Սպասելի է Ասադի ռեժիմի ամրապնդում

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Սիրիայում Ասադի ռեժիմի տապալման երեք տարբերակ է առաջ քաշում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրեց այդ տարբերակները. «Առաջին` հեռանում է Ասադը, բայց իշխանությունը մնում է նույն շրջանակների ձեռքում, երկրորդ` մասնատվում է Սիրիան ու մի քանի պետական միավորումներ են առաջանում: Երրորդ սցենարն ամենավատն է` Ասադին փոխարինելու են գալիս ապստամբները, որոնք ծայրահեղ իսալմիստներ են»:

Ըստ նրա, եթե Մերձավոր Արևելքում հայտնվի նոր պետական միավորում, որտեղ իշխեն ծայրահեղ իսլամիստները, Հայաստանը նրանց թշնամի պետությունների շարքում առաջինն է լինում: «Սակայն առկա իրողությունները նվազ հավանական են դարձնում այդ տարբերակը: Ավելի սպասելի է Ասադի ռեժիմի ամրապնդումը»,- կարծում է Ռ. Մելքոնյանը:

Placeholder
Թուրքագետ. Սպասելի է Ասադի ռեժիմի ամրապնդում