Թուրքական լրատվամիջոցը` Ադրբեջանում առկա կաշառակերության արշավի մասին
Աշխարհում
12:16 13/12/2013

Թուրքական լրատվամիջոցը` Ադրբեջանում առկա կաշառակերության արշավի մասին

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և երկրի այլ շրջաններում ներդրումներ կատարած գործարարները դժգոհում են իրենց դեմ իրականացվող հարկային քաղաքականությունից` պնդելով, որ Ադրբեջանի հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովի ներկայացուցիչները սկսել են իրենց ամենամյա կաշառակերության արշավը:

Այդ մասին տեղակացնում է թուրքական «Դյունյաբյուլենթ» լրատվական կայքը: Ըստ աղբյուրի` բացի նրանից, որ գործարարներից գանձվում է 10-30 հազար մանաթ (մոտ 12-38 հազար դոլար) կաշառք, նրանց ստիպում են կատարել նաև պետական վճարումները, որոնք ավելացել են 15-20 %-ով:

Նշվում է, որ այս երևույթը վերածվել է ամենամյա ավանդույթի, և ադրբեջանցի այն գործարարները, որոնք հրաժարվում են կաշառք վճարել, հետապնդվում են ու շանտաժի ենթարկվում:

Գործարարները տեղեկացրել են, որ կաշառքի վճարման համակարգը «կատարելագործվել է». նախկինում առձեռն էին վճարում, այժմ բանկային փոխանցում են անում հարկային տեսուչների հաշիվներին:

Placeholder
Թուրքական լրատվամիջոցը` Ադրբեջանում առկա կաշառակերության արշավի մասին