Մեծ Բրիտանիան չի մտցնի տղաների և աղջիկների առանձնացված ուսուցում ԲՈՒՀ-երում
Կրթություն, գիտություն
11:06 14/12/2013

Մեծ Բրիտանիան չի մտցնի տղաների և աղջիկների առանձնացված ուսուցում ԲՈՒՀ-երում

Քանի դեռ վարչապետը Դևիդ Քեմերոնն է, Մեծ Բրիտանիայի համալսարաններում ոչ մի դեպքում չի մտցվի աղջիկների ու տղաների առանձնացված ուսուցում: Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի հայտարարության մեջ: Այս մասին գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այսպիսով, Քեմերոնը վերջակետ է դրել մի վեճի, որը բռնկվել էր այս տարի բրիտանական համալսարանական հանրության մեջ: Խոսքը նախադեպի մասին է, որը ստեղծվել էր ոմն մահմեդական հոգևորականի երկու համալսարան այցից հետո: Այդ մարդը գալով դասախոսություն կարդալու պահանջել է, որպեսզի իր ելույթի ժամանակ տղաներն ու աղջիկները նստեն լսարանի տարբեր մասերում: Ի զարմանս տեղի հասարակության և ԶԼՄ-ների, Լոնդոնի համալսարանական քոլեջի և Լեսթերի համալսարանի ղեկավարությունն ընդառաջել էր այդ մարդուն:

Ավելին՝ նոյեմբերին բրիտանական համալսարանների ղեկավար մարմինը որոշում էր կայացրել, ըստ որի դասախոսությունների ժամանակ աղջիկների ու տղաների կամավոր բաժանումը թույլատրելի է այն դեպքում, եթե դա պնդում այլ երկրի հոգևորական: Այդ որոշումից մի քանի օր անց դրա դեմ ուղղված բողոքագիրը 10 հազար ստորագրություն է հավաքել: Երկրի մի շարք համալսարաններում ցույցեր են տեղի ունեցել և միայն նախօրեին խնդրի շուրջ արտահայտվել է երկրի առաջին դեմքը:

Placeholder
Մեծ Բրիտանիան չի մտցնի տղաների և աղջիկների առանձնացված ուսուցում ԲՈՒՀ-երում