Իրանի կողմից տիեզերք ուղարկված երկրորդ կապիկը բարեհաջող վերադարձել է երկիր
Աշխարհում
13:34 14/12/2013

Իրանի կողմից տիեզերք ուղարկված երկրորդ կապիկը բարեհաջող վերադարձել է երկիր

«Իրանի կողմից տիեզերք ուղարկված երկրորդ՝ «Ֆարգամ» անունով կապիկը բարեհաջող վերադարձել է երկիր»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ ս.թ. փետրվարին Իրանի կողմից «Փիշգամ» անունը կրող իրանական տիեզերանավով տիեզերք ուղարկված կապիկը ևս հաջողությամբ վերադարձել էր երկիր:

Իրանի համար այդ նշանակալի իրադարձության և իրանցի գիտնականների արձանագրած հաջողությունների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:

Placeholder
Իրանի կողմից տիեզերք ուղարկված երկրորդ կապիկը բարեհաջող վերադարձել է երկիր