Վ. Սահակյան. Տաքսի ծառայության ոլորտը փչանում է (Տեսանյութ)
Տնտեսություն
14:36 16/12/2013

Վ. Սահակյան. Տաքսի ծառայության ոլորտը փչանում է (Տեսանյութ)

Այսօր շատ մեծ քանակությամբ մեքենաներ կան, որոնք տաքսի ծառայություններ են մատուցում օրենքի դաշտից դուրս: Դրանք ոչ լիցենզավորված են, ոչ էլ հարկեր են վճարում: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:

«Բնականաբար, օրենքով աշխատողները հայտնվում են անշահեկան վիճակում»,-ասաց Վ. Սահակյանն ու ավելացրեց, որ երկրում տաքսի ծառայության ոլորտը շատ զարգացած է: Ոլորտում եղած խնդիրների կարգավորման համար, նրա խոսքով, անհրաժեշտ են օրենսդրական բարեփոխումներ:

Մոտ երկու տարի առաջ Սահակյանն ուսումնասիրություն է իրականացրել, պարզել, որ Երևան քաղաքում օրական 600 հազար ուղևորափոխադրումից 200 հազարը բաժինն է ընկնում տաքսիներին:

«Այսօր այդ թիվը փոփոխվել է, մեքենաների թիվն ավելացել է, իսկ հիմա տաքսիներին բաժին է ընկնում ընդհանուր ուղևորափոխադրման կեսը: Բայց շատ անհագստացնող է, որ ոլորտը փչանում է»,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:
 

Placeholder
Վ. Սահակյան. Տաքսի ծառայության ոլորտը փչանում է (Տեսանյութ)