«The Daily Beast». Անկարան հայտարարել է, որ Հունաստանից կրոնական ազատության վերաբերյալ դասեր չի ցանկանում լսել
Մշակույթ
15:04 16/12/2013

«The Daily Beast». Անկարան հայտարարել է, որ Հունաստանից կրոնական ազատության վերաբերյալ դասեր չի ցանկանում լսել

«The Daily Beast» պարբերականն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի ծրագրերին և «Թանգարանից մզկիթ» խորագրով հոդված տպագրել:

«Թուրքիայի պահպանողական կառավարությունը որոշել է Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի, սակայն քրիստոնյաներն անհանգստանում են, որ փոխակերպումը Բյուզանդական պատմության հայտնի տեսարժան վայրերը «անորոշությամբ կպատեն»:

Վեցերորդ դարում կառուցված Սուրբ Սոֆիայի տաճարը գրեթե մեկ հազարամյակ Բյուզանդական կայսրության ամենակարևոր եկեղեցին էր մինչև 1453թ, երբ մուսուլման օսմանցիները գրավեցին այն:

Օսմանյան կայսրության փլուզումից հետո, Թուրքիայի աշխարհիկ հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Սուրբ Սոֆիա Տաճարը հռչակեց թանգարան, որտեղ կարող են այցելել տարբեր կրոններ դավանողներ: 1985թ-ից ի վեր այն գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Շքեղ շենքը տարեկան ունենում է ավելի քան 3.3 միլիոն այցելու: Սուրբ Սոֆիա տաճարն արտացոլում է թե քրիստոնեական և թե մուսուլմանական ավանդույթները:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների, Թուրքիայի վարչապետ Էրդողանի կինը` Էմին Էրդողանը, երեք շաբաթ առաջ աղոթել է Սուրբ Սոֆիայի նախկին տաճարում:

Սուրբ Սոֆայի փոխակերպումը պետք է միջազգային հետևանքների հանգեցնի: Հունաստանի, Թուրքիայի քրիստոնյա հարևանների կառավարությունները արդեն հիշեցրել են Անկարային, որ Բյուզանդական եկեղեցիները համաշխարհային մշակութային և կրոնական ժառանգության մի մասն են կազմում:

Թուրքիան ի պատասխան մատնանշել է, որ Աթենքում մի մզկիթ էլ գոյությունի չունի և հայտարարել, որ Անկարան Հունաստանի կողմից կրոնական ազատության վերաբերյալ դասեր չի ցանկանում լսել: Թուրքիայից նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն է պահանջել բացատրություն տալ: Սակայն մինչև հիմա պատասխան չեն ստացել»:

Հիշեցնենք, որ հույն-ամերիկյան սփյուռքի կազմակերպությունը խնդրագիր է հղել ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ պահանջելով միջամտել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի ծրագրերին:

Placeholder
«The Daily Beast». Անկարան հայտարարել է, որ Հունաստանից կրոնական ազատության վերաբերյալ դասեր չի ցանկանում լսել