Տրանսպորտի ուղեվարձը հունվարից չի թանկանա. Հենրիկ Նավասարդյան
Օրվա մամուլ
09:25 17/12/2013

Տրանսպորտի ուղեվարձը հունվարից չի թանկանա. Հենրիկ Նավասարդյան

Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը որոշված չէ, չնայած հայտարարություններին, թե ուղեվարձը հնարավոր է հունվարից թանկանա: Այս մասին «Ժամանակ»-ին հայտնել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

«Դեռ դրա մասին խոսակցությունները որոշակի չեն, որոշակի ոչ մի բան պարզ չի: Նման խոսակցություն չկա: Հանձնաժողովը դեռ ուսումնասիրություններ է կատարում: Քանի դեռ եզրահանգման չի եկել, նման խոսակցություններ լինել չեն կարող»,- ասել է նա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Placeholder
Տրանսպորտի ուղեվարձը հունվարից չի թանկանա. Հենրիկ Նավասարդյան