Ա.Մովսիսյան. Գազի գինը չի էժանանա
Քաղաքական
14:06 17/12/2013

Ա.Մովսիսյան. Գազի գինը չի էժանանա

«Գազի գինը չի փոխվելու և չի էժանանալու: Ես չգիտեմ, ով է դրա մասին ասել, բայց գինը չի փոխվի ու չի էժանանա»: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` խորհրդարանական լսումների եզրափակիչ ելույթում:

Նա նեղսրտեց, թե տպավորություն է ստեղծվել, որ կառավարությունը ժողովրդի համար չի աշխատում, ինչին ԲՀԿ-ական Գուրգեն Արսենյանը տեղից ռեպլիկ թողեց` «Գազպրոմի համար եք աշխատում, մյուսների»:

«Ժողովրդի համար ենք աշխատում»,- կրկնեց նախարարը տոնայնությունը պահպանելով:

 

Placeholder
Ա.Մովսիսյան. Գազի գինը չի էժանանա